20/12/2019 13:29
Բայդենը կարծում է, որ Թրամփի քաղաքականությունը «խեղդում է» միջին խավինը կարծում է, որ Թրամփի քաղաքականությունը «խեղդում է» միջին խավին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի վարած տնտեսական քաղաքականությունը չի համապատասխանում ամերիկացիների միջին խավի շահերին: Այս մասին հինգշաբթի Լոս Անջելեսում կայացած համազգային հեռուստաբանավեճերի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախկին փոխնախագահ, 2020 թվականին ԱՄՆ նախագահի ընտրություններին Դեմոկրատական կուսակցության հավանական թեկնածու Ջո Բայդենը:
«Թրամփի աշխատակազմի օրոք միջին խավը մահանում է, նրան խեղդում են: Օրինակ՝ անցյալ տարի Միջին արևմուտքի ֆերմերների 40 տոկոսը չի կարողացել իրականացնել հաշիվների վճարում: Ամերիկացիների մեծ մասը ստացել է 400 դոլարով ավելի շատ հաշիվներ քան առաջ, և նրանք ստիպված են եղել պարտքով վերցնել այդ գումարը»:
Բայդենի կարծիքով՝ «պետք է վերացնել բոլոր այն հարկային արտոնությունները, որոնք տրված են բարձր եկամուտ ստացող մարդկանց»:
«Պետք է ներդրումներ կատարվեն կրթության, առողջապահության և այն ոլորտներում, որտեղ հնարավորություն կա բարելավելու մարդկանց կյանքն ու ապահովելու նրանց կյանքի մակարդակը, այսինքն հասնել նրան, ինչը ներկայումս չի արվում», -հավելել է նա:- Հենց այս պատճառով էլ պետք է ուրիշ նախագահ ընտրել»: