20/12/2019 11:21
Եղիսաբեթ 2-րդը մինչև հունվարի վերջ Brexit է խոստանում
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը հաստատել է, որ մինչև 2020 թվականի հունվարի 31-ը երկիրը պետք է լքի Եվրոպական միությունը: Այս մասին նա հայտարարել է խորհրդարանում ելույթի ժամանակ:
Թագուհին նշված ժամկետում ԵՄ-ից դուրս գալն անվանել է կառավարության հաջորդ տարվա առաջնահերթությունը:
Դրանից հետո Լոնդոնը պետք է Բրյուսելի և այլ երկրների հետ ազատ առևտրի մասին համաձայնագիր կնքի: