20/12/2019 14:14
ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչն Իրանից պահանջել է դադարեցնել Ֆորդոյում ուրանի հարստացումը
ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Քելլի Քրաֆթը կոչ է արել Իրանին անհապաղ դադարեցնել ուրանի հարստացումը Ֆորդոյի օբյեկտում:
«Իրանն ի սկզբանե Ֆորդոն կառուցել է որպես ամրացված ստորգետնյա բունկեր ուրանի գաղտնի հարստացման համար: Իրանն օրինական ոչ մի պատճառ չունի այդ օբյեկտում շարունակելու ուրանի հարստացումը», -ասել է Քրաֆթը:
«Իրանը «պարտավոր է անհապաղ այնտեղ դադարեցնել ուրանի հարստացման իր գործունեությունը»,-հավելել է նա: