20/12/2019 16:17
Սի Ցզինպին. Պեկինը թույլ չի տա միջամտել Հոնկոնգի և Մակաոյի ներքին հարցերին
Չինաստանի կենտրոնական կառավարությունը մյուս պետություններին երբեք և ոչ մի պատրվակով թույլ չի տա միջամտել Հոնկոնգի և Մակաոյի ներքին հարցերին, հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը:
«Այն բանից հետո, երբ այս շրջանները վերամիավորել են հայրենիքի հետ՝ նրանց բոլոր գործերը դասվում են մեր երկրի ներքին հարցերին և արտասահմանից ոչ մեկին չի հաջողվի որևիցե կանոն թելադրել։ Մենք ոչ մի պարագայում թույլ չենք տա, որ արտաքին ուժերը միջամտեն Հոնկոնգի և Մակաոյի գործերին», - շեշտել է նա։
Սի Ցզինպինի խոսքով՝ Մակաոն մեծ առավելություն ունի, քանի որ այս քաղաքում օրգանապես համակցվում են արևելյան և արևմտյան մշակույթները:
«Սա նպաստում է մշակութա-հումանիտար կապերի խորացմանը, հանգեցնում է մշակույթների փոխադարձ ներթափանցմանը», - ընդգծել է ՉԺՀ ղեկավարը: