20/12/2019 13:46
Լյուբյանկայում հրաձգություն է իրականացրել նախկին գործարարը (Տեսանյութ)
Մոսկվայի կենտրոնում՝ Մեծ Լյուբյանկա փողոցում գտնվող ՌԴ ԱԱԾ շենքի մոտ կրակ բացած տղամարդը Մոսկվայի 39-ամյա բնակիչ Եվգենի Մանյուրովն է, հայտնում է РЕН ТВ-ն:
Ըստ հեռուստաալիքի՝ նա նախկինում զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ:
Նրա գրասենյակը տրամադրել է խորհրդատվություն կոմերցիոն միջոցառումների կազմակերպման մասին, սակայն փակվել է 2015 թվականին: Հայտնի է, որ Մանյուրովը շատ երիտասարդ հասակից է հետաքրքրվել հրաձգությամբ եւ զբաղվել դրանով, նա նույնիսկ մի քանի անգամ հաղթական տեղեր է զբաղեցրել հրաձգության տարատեսակ մրցաշարերում:
Նախօրեին գիշեր Մանյուրովը կրակ էր բացել Մոսկվայի կենտրոնում՝ Մեծ Լյուբյանկա հատվածում՝ ՌԴ ԱԱԾ շենքի մոտ նա կրակահերթի տակ էր առել իրավապահներին: Կրակոցների հետևանքով զոհվել էր ԱԱԾ մեկ աշխատակից, կար 5 վիրավոր, որից 1-ը՝ քաղաքացիական անձ, 4-ը՝ ԱԱԾ աշխատակիցներ:
Հարձակման դրդապատճառները հայտնի չեն: