20/12/2019 11:14
ԱՄՆ-ում ջիպը մխրճվել է օդանավակայանի տերմինալի պատի մեջ (Տեսանյութ)
Ֆլորիդայում ջիպ ավտոմեքենան մեծ արագությամբ մխրճվել է Սարասոտա-Բրադենթոն օդանավակայանի գլխավոր տերմինալի պատի մեջ, որից հետո բախվել մեքենայի վարձույթի ձևակերպման կայանին, հայտնում է Herald Tribune-ը։
Վարորդը լուրջ վնասվածքներ է ստացել: Նրան հոսպիտալացրել է։ Նրանից բացի, միջադեպի հետևանքով այլ տուժածներ չկան։
Ենթադրվում է, որ 40-ամյա վարորդը կարող էր գտնվել թմրամիջոցների ազդեցության տակ։
Առկա տեղեկությամբ, որ տղամարդը նախկինում պատասխանատվության է ենթարկվել ապօրինի հրազեն կրելու, ոստիկանին ծեծի ենթարկելու, ձերբակալման ժամանակ դիմադրություն ցույց տալու, նաև թմրանյութեր պահելու համար։