20/12/2019 10:55
Նյու Դելիում բողոքների ընթացքում ձերբակալել են ընդդիմության ղեկավարներին
Նյու Դելիում վերջին մեկ օրում մոտ 1200 մարդ է բերման ենթարկվել քաղաքացիության մասին օրենքի նոր խմբագրության ընդունման դեմ անցկացված բողոքների ընթացքում: Ինչպես ուրբաթ հայտնել է Times of India թերթը, ձերբակալվածներին տեղափոխել են «Սուրջամալ» և «Ռաջիվ Գանդի» մարզադաշտեր:
Ըստ հրատարակության՝ նրանց թվում են նաև ընդդիմության բազմաթիվ ղեկավարներ:
Ոստիկանությունը փակել է քաղաքի կենտրոնը, որտեղ նախօրեին պլանավորված էր բողոքի ամենախոշոր ակցիան, արգելված են բոլոր բազմամարդ հավաքներն ու միջոցառումները: Հնդկաստանի մայրաքաղաքում առաջին անգամ կիրառվել են ինտերնետի, բջջային կապի համատարած անջատումներ:
Չնայած ձեռնարկված միջոցներին, ոչ մեծ ցույցեր են տեղի ունեցել քաղաքի տարբեր շրջաններում, այդ թվում՝ Ռաջգհաթում, Դարյագանջում, Ջամիա Նագարում և Քաշմիրի-գեյթում: