20/12/2019 13:20
ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը Արցախում է
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 20-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանի հետ:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Սամվել Շահրամանյանը, քննարկվել են հայկական երկու պետությունների համապատասխան կառույցների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: