20/12/2019 16:37
Լևոն Քոչարյանը հերքում է, թե Նունե Եսայանի ու Ավո Խալաթանի հետ հանդիպել է, որպեսզի վերջիններս կոչ անեն ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին
Նունե Եսայանի, Ավո Խալաթյանի ու Ռոբերտ Քոչարյանի որդու հանդիպումը տեղի է ունեցել երկու ամիս առաջ։
«Երկու ամսվա տեսնայութ է, ես չգիտեմ, թե ով է էդպես նկարել ու ես հասկացա, որ հեռախոսով նկարած չի, ոնց որ թե լուրջ նկարած է», - այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Լևոն Քոչարյանը։
Նա հերքեց լուրերը, թե այդ հանդիպումը եղել է այն նպատակով, որ արտիստները կոչ անեն ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին։
«Ես իմ ընկերների հետ նստած էի, պատահական տեսա, որ իմ կողմից շատ հարգված Նունե Եսայանն ու Ավոն նստած են, եկա, մոտեցա, բարևեցի, նստեցի, խոսեցի, չեմ հշում՝ ինչի շուրջ ենք խոսել», - ասաց Լևոն Քոչարյանը։
Նրա խոսքով՝ Քոչարյանին ազատ արձակելու կոչ անողների մեջ չկա գեթ մեկը, ով համաձայնություն չի տվել։
«Ուղղակի մենք մեզ թույլ չենք տա համապատասխան ապացույցներ ներկայացնենք էդ մարդկանց ավելի վատ վիճակի մեջ չդնելու համար», - ասաց Քոչարյանի որդին։