21/12/2019 14:17
Facebook-ը Վրաստանից հեռացրել է ավելի քան 60 «ոչ հավաստի» օգտահաշիվ
Ամերիկյան Facebook ընկերությունը հայտարարել է Վրաստանից ավելի քան 60 «ոչ հավաստի» օգտահաշիվների հեռացման մասին, դրանք ներկայացվում էին որպես լրատվամիջոցների ու քաղաքական գործիչների էջեր:
«Մենք ջնջել ենք Facebook-ի 39 օգտահաշիվ, 344 էջ,13 խումբ և 22 Instagram-ի հաշիվ, որոնք թիրախավորում էին Վրաստանում ստեղծված ներքին նպատակային ցանցի լսարանը», - ասվում է ընկերության կայքում:
Նշվում է, որ այն մարդիկ, ովքեր կանգնած էին այս ամենի հետևում, օգտագործում էին կեղծ հաշիվները և ղեկավարում էին էջեր, որոնք ներկայացված էին որպես լրատվական կազմակերպություններ, քաղաքական կուսակցություններ, հասարակական գործիչներ, ակտիվիստներ և լրատվամիջոցներ: