21/12/2019 14:58
Forbes-ը ներկայացրել է 2019-ի ամենահաջողակ միլիարդատերերին
Forbes ամսագիրը հրապարակել է միլիարդատերերի վարկանիշային աղյուսակը, որոնք դարձել են ամենահաջողակը 2019 թվականին:
Պարբերականն ամենահաջողակ գործարարին համարում է մոլորակի երրորդ ամենահարուստ մարդուն և ֆրանսիական LVMH-ի (Moet Hennessy - Louis Vuitton) նախագահ Բեռնար Առնոյին: Ընկերությունների այս խմբում ընդգրկված են այնպիսի ապրանքանիշեր, ինչպիսիք են Christian Dior-ը, Louis Vuitton-ը և Givenchy-ն:
Նշվում է, որ Առնոն այս տարի հարստացել է 40 միլիարդ դոլարով՝ նախորդ տարվա համեմատ:
Ինչպես հայտնի է դարձել, երկրորդ տեղը բաժին է ընկել Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգին: Նրա այս տարվա ունեցվածքն աճել է 22 միլիարդ դոլարով:
Եռյակը եզրափակում է Zara բրենդի սեփականատեր Ամանսիո Օրտեգան: Նա այս տարի հարստացել է 17,3 միլիարդ դոլարով: