21/12/2019 14:08
Հոնդուրասում առնվազն 13 մարդ է զոհվել բանտում խռովության ժամանակ
Հոնդուրասի Ատլանտյան ափում գտնվող Թելա քաղաքի բանտում խռովության արդյունքում հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով, ըստ տարբեր աղբյուրների, զոհվել է առնվազն 13 մարդ, վիրավորվել՝ 20-ը:
«Համաձայն ազգային ոստիկանության նախնական տվյալների՝ Թելայի բանտում տեղի ունեցած անկարգությունները խլել են 13 մարդու կյանք», - ասում է «Prensa» պարբերականի նյութում։
Բանտի ներսում հրաձգության մասին տեղեկատվությունը իրավապահներին է հասել իրենց իսկ բանտարկյալներից, որոնք «լսել են կրակոցների երկար շարք»: Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ կոնֆլիկտի ընթացքում զոհվել է 18-ից 20 մարդ, ևս 20-ը վիրավորվել են:
Երկրի իշխանություններն ու անվտանգության ուժերը պաշտոնական հայտարարություններ չեն արել կատարվածի վերաբերյալ:
Հաղորդվում է, որ բանտի ղեկավարությունը հարևան շրջաններից լրացուցիչ ուժեր է սպասում՝ հաստատությունում վերահսկողություն հաստատելու համար: