21/12/2019 12:34
Նարեկ Սարգսյանը քրեակատարողական հիմնարկում է. Արման Սարգսյան
ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանը քրեակատարողակն հիմնարկում է.
«Հետագա ինչ գործողություններ են սպասվում՝ նախաքննության շրջանակներում կտեղեկացվի: Միայն կարող եմ ասել, որ այսօր տեղափոխվել է Հայաստան ու արդեն քրեակատարողական հիմնարկում է», - ասաց Սարգսյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Նարեկ Սարգսյանն այսօր ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվել էր Հայաստան:
Հիշեցնենք, որ 2018 թվականի հունիսի 26-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում քրեական գործ էր հարուցվել՝ քրեական օրենսգրքի ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով:
Հուլիսի 6-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում: