21/12/2019 12:26
«Հյուսիսային հոսք-2» և «Թուրքական հոսք» գազամուղերի դեմ ԱՄՆ պատժամիջոցներն ուժի մեջ են մտել
2020-ի ֆինանսական տարվա համար (սկսվել է հոկտեմբերի 1-ից) ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված ռազմական բյուջեով նախատեսված ամերիկյան պատժամիջոցները՝ «Հյուսիսային հոսք-2» և «Թուրքական հոսք» գազամուղերի դեմ, ուժի մեջ են մտել: Այս մասին ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության հրապարակած հայտարարության մեջ:
«2019-ի դեկտեմբերի 20-ին նախագահի կողմից 7503 դրույթի ստորագրումից հետո գազամուղերի դեմ պատժամիջոցներն անմիջապես ուժի մեջ են մտնում», - ասվում է փաստաթղթում:
Ըստ դրա՝ կողմերը, որոնք ներգրավված են «Հյուսիսային հոսք-2» և «Թուրքական հոսք» ծրագրերին, պետք է անմիջապես դադարեցնեն շինարարության հետ կապված գործունեությունը։
Ընդ որում, հնարավոր են «հիմնավորված բացառություններ»՝ կապված գազամուղերի, նավերի անձնակազմի և այլ անձանց անվտանգության ապահովման հետ, նաև բացառություններ՝ ուղղված «շրջակա միջավայրի վնասի կամ այլ զգալի վնասի» կանխմանը: