21/12/2019 13:58
Թրամփը հայտարարել է ԱՄՆ տիեզերական ուժերի ստեղծման մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես հայտարարել է Տիեզերական ուժերի ստեղծման մասին՝ ռազմական բյուջեի ստորագրման արարողության շրջանակներում:
«Այսօր մենք ունենք գլխավոր հենակետ, այսօր մենք պաշտոնապես ներկայացնում ենք մեր զինված ուժերի նոր ճյուղը, որը կոչվում է տիեզերական ուժեր», - ստորագրման ժամանակ ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ տիեզերական ուժերը ղեկավարելու է ՌՕՈՒ-ի գեներալ Ջոն Ռայմոնդից:
Այն մասին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես կհայտարարի Տիեզերական ուժերի ստեղծման մասին 2020 թվականների պաշտպանության բյուջեի ստորագրման արարողությանը, ավելի վաղ լրագրողներին ասել է Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպեր:
Հայտնի է, որ ընթացիկ բյուջեի շրջանակներում 40 միլիոն դոլար կհատկացվի տիեզերական ուժերին: Սկզբնական շրջանում դրանք բաղկացած կլինեն 200 մարդուց: