23/12/2019 11:40
Պատերազմ կարող է սկսվել ցանկացած պահի. Դավիթ Շահնազարյան
Ռազմական գործողությունների վտանգն էականորեն մեծացել է։ Պատերազմ կարող է սկսվել ցանկացած պահի, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի համաժողովին ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը։
«Ինձ համար ակնհայտ է, որ այդ դեպքում պետք է անընդունելի լինի, որ գործող իշխանությունը ղեկավարի այդ գործողությունները՝ հաշվի առնելով թե՛ նրա ինտելեկտուալ սահմանափակումները, թե՛ պատկերացումները։ Մենք պետք է հստակ հասկանանք, որ նոր ռազմական գործողությունների պայմաններում չի կարող թե՛ շփման գծի պաշտպանությունը, թե՛ ամբողջ քաղաքկանությունն իրականացնել մի անձնավորություն, որը տեսանք՝ ինչպես է տիրապետում Կալաշնիկովի ինքնաձիգին»,- ասաց նա։
Դավիթ Շահնազարյանը շեշտեց՝ Արցախը երբեք չի հայտնվելու Ադրբեջանի կազմում, շփման գիծն ի հեճուկս գործող իշխանությունների չի փոխվելու։