23/12/2019 12:48
ՀՀ վարչապետը բանակցային պատմությանը սկսել է ծանոթանալ Ադրբեջանի նախագահի հետ. պարզվում է՝ Հայաստանում ու Արցախում մարդիկ չկային. Բեքարյան
Ադրբեջանը տարիուկեսվա ընթացքում ստեղծեց իմիջ, որ ինքը համբերատար սպասում է Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի համաժողովին ասաց քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանը:
«Ադրբեջանն իմիջ է ստեղծում, որ այնքան լավ ու դրական է տրամարդված, որ տալիս է ժամանակ բանակցային գործըթնացում արդյունք ստանալու համար: Հիմա Արդբեջանը հա՛մ տվել է, հա՛մ չի տվել այդ ժամանակը: Տվել է այնքանով, որ բանակցային գործըթնացքում համբերության իմիտացիա է ստեղծել, ՀՀ վարչապետը բանակցային պատմությանը սկսել է ծանոթանալ Ադրբեջանի նախագահի հետ: Պարզվում է՝ Հայաստանում ու Արցախում մարդիկ չկային, ում հետ կարելի էր ծանոթանալ: Միևնույն ժամանակ, այդ ողջ ընթացքում Ադրբեջանը իրականացրել է աշխատանք՝ բանակցային օրակարգից իր համար անընդունելի կետերը վերացնելու, արտաքին աշխարհում իր իմիջը բարձրացնելու, այդ թվում՝ բանակցային գործընթանցի և հակամարտության կարգավորման հարցով», - ասաց նա:
Բեքարյանը նկատեց, որ փոխարենը Հայաստանը սեփական հանրության մեջ մտցրել է այն մտածելակերպը, որ մեզ համար կենցաղից, լավ ապրելուց բացի ուրիշ բան կարևոր չէ, իսկ ինչը դուրս է դրանից, գլխացավանք է: