23/12/2019 19:01
Իսրայելը թույլ է տվել քրիստոնյաներին Գազայից գալ Երուսաղեմ՝ նշելու Սուրբ ծնունդը
Իսրայելի իշխանությունները թույլ են տվել Գազայի հատվածի քրիստոնյաներին այցելել Երուսաղեմ և Արևմտյան ափ՝ Սուրբ ծնունդը նշելու համար, ասվում է Իսրայելի պաշտպանության նախարարության՝ տարածքներում կառավարական գործունեության համակարգմամբ զբաղվող ստորաբաժանման (COGAT) հայտարարության մեջ:
«COGAT գեներալ-մայոր Աբու Ռուքունը թույլատրել է Գազայի քրիստոնյա բնակչությանը՝ գալ Երուսաղեմ Սուրբ ծնունդը նշելու։ Երուսաղեմ և Արևմտյան ափ մուտքի թույլտվությունները տրվելու են իրավիճակի գնահատականին համապատասխան՝ անվտանգության տեսակետից և առանց տարիքը հաշվի առնելու», - ասվում է COGAT-ի թվիթերյան հայտարարությունում։
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Պաղեստինի կաթոլիկ առաջնորդներն Իսրայելի իշխանություններին կոչ են արել թողնել Գազայի հատվածի քրիստոնյաներին Բեթղեհեմ՝ Սուրբ ծնունդը նշելու նպատակով։