23/12/2019 17:27
Պատերազմի վտանգ միշտ կա. Վազգեն Մանուկյան
Պատերազմի վտանգ միշտ կա, որովհետև Ադրբեջանը հասկանում է, որ բանակցությունների միջոցով չի կարող ստանալ այն, ինչ ինքն ուզում է, երիտասարդական կազմակերպությունների նախաձեռնությամբ հանդիպում-քննարկմանն ասաց «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի նախագահ Վազգեն Մանուկյանը` պատասխանելով հարցին` հնարավո՞ր է, որ մարտ-ապրիլ ամիսներին Ադրբեջանը պատերազմ սկսի։
«Ադրբեջանին մնում է պատերազմը, բայց պատերազմելիս էլ երկու վտանգ կա։ Առաջինը, որ շատ ու շատ պետություններ իր դեմ են տրամադրվելու, և երկրորդ՝ ապրիլյան քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ Ադրբեջանը պատրաստ չէ պատերազմի։ Ինքը շատ զենքեր ունի, շատ զենքեր էլ չօգտագործեց, մենք էլ շատ զենքեր չօգտագործեցինք, բայց Ադրբեջանը տեսավ, որ մեծ ռիսկ է պատերազմ անելը։ Նաև անընդհատ սպասում կա, որ, միգուցե, Նիկոլ Փաշինյանի հետ հնարավոր կլինի լեզու գտնել։ Այդ սպասումն էլ կա օդի մեջ կախված։ Այս պայմաններում քիչ հավանական եմ համարում, բայց զերծ կմնայի հայտարարելուց, որ պատերազմ չի լինելու։ Միշտ պետք է պատրաստ լինել պատերազմին», - ասաց Վազգեն Մանուկյանը։