23/12/2019 20:08
Սաուդյան Արաբիայում հինգ մարդու մահապատժի կենթարկեն լրագրող Հաշուքջիի սպանության համար
Սաուդյան Արաբիայում դատարանը երկուշաբթի մահապատժի է դատապարտել հինգ մարդու, որոնք մեղավոր են ճանաչվել լրագրող Ջամալ Հաշուքջիի սպանության համար, հայտնում է «Al-Arabia»-ն՝ հղում անելով երկրի դատախազությանը:
Եվս երեքին բանտարկության են դատապարտել 24 տարի ընդհանուր տևողությամբ պատժաժամկետներով: Դատապարտվածների անունները զանգվածային լրատվամիջոցները չեն հայտնում:
Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնի խորհրդական Սաուդ ալ Քահթանիին հետաքննության ընթացքում հարցաքննել են, բայց նրան մեղադրանքներ չեն առաջադրել: Այնուամենայնիվ, Ալ Քահթանին զրկվել Է իր պաշտոնից Խաշուքջիի սպանությունից հետո:
Լրագրող Հաշուքջին, որն աշխատում էր «The Washington Post»-ի համար, սպանվել է 2018 թվականի հոկտեմբերի 2-ին՝ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքում: Լրագրողի մարմինն այդպես էլ չի գտնվել:
Սաուդյան Արաբիայում Հաշուքջիի մահվան կապակցությամբ մեղադրանքներ են առաջադրվել 11 կասկածյալի, այդ թվում՝ հետախուզության ղեկավարի նախկին տեղակալ Ահմեդ ալ Ասիրիին: