23/12/2019 14:01
Հոնդուրասում 19 մարդ է մահացել բանտում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով
Հոնդուրասի բանտերից մեկում կիրակի տեղի է ունեցել երկրորդ զանգվածային սպանությունը. բանտարկյալների բախման հետևանքով զոհվել է 19 մարդ, հայտնում են տեղական ԶԼՄ-ները:
«Այս կիրակի 19 բռնի մահվան դեպք է գրանցվել Պորվենիրի ուղղիչ կենտրոնում, երկրի կենտրոնական մասում գտնվող Ֆրանցիսկո Մորասանի դեպարտամենտում», - գրել է Heraldo հրատարակությունը՝ հղում անելով անվտանգության աղբյուրին: