23/12/2019 19:23
Նոր Զելանդիայում հրաբխի ժայթքման հետևանքով զոհերի թիվը հասել է 17-ի
Նոր Զելանդիայի Ուայթ-Այլենդ կղզում հրաբխի ժայթքման հետևանքով զոհերի թիվը հասել է 17-ի, հայտնել է «New Zealand Herald» հրատարակությունը՝ հղում անելով ոստիկանության տվյալներին:
Ավելի վաղ հաղորդվում էր 16 զոհի մասին:
Ինչպես հայտարարել է երկրի ոստիկանության ներկայացուցիչ Ջոն Թիմսը, երկրաշարժից տուժածը կիրակի երեկոյան մահացել է Օքլենդի հիվանդանոցներից մեկում:
Հրաբխի ժայթքումը տեղի է ունեցել դեկտեմբերի 9-ին՝Ուայթ-Այլենդ հրաբխային կղզում: Երկու մարդ համարվում է անհետ կորած: Նշվել է, որ տուժածներից շատերը ծանր վնասվածքներ ունեն, 31-ից 27-ը ստացել են մարմնի ավելի քան 30 տոկոսի այրվածքներ, շատերը ստացել են նաև շնչառական ուղիների այրվածքներ: Ոստիկանությունը ենթադրում է, որ կղզում փրկվածներ չեն մնացել: