23/12/2019 19:31
Ֆիլիպիններում ալկոհոլային թունավորումից տուժածների թիվը հասել է 300-ի
Ֆիլիպիններում ալկոհոլային թունավորումից տուժածների թիվը հասել է 300-ի, իսկ մահացածների թիվը՝ 11-ի: Այս մասին հայտնում է «Philippine Daily Inquirer»-ը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆիլիպինների Լագունա նահանգում ալկոհոլի վաճառքը ժամանակավորապես դադարեցրել են այն բանից հետո, երբ 9 մարդ մահացել է, ևս 100-ը՝ տուժել՝ թունավորվելով անորակ ոգելից խմիչքից։
Պարբերականը հստակեցրել է, որ տեղի ունեցածը վերաբերում է ոչ միայն Լագունա նահանգին, այլև Կեսոնին:
Նախագահի մամուլի քարտուղար Սալվադոր Պանելոն հանրությանը կոչ է արել միշտ ստուգել գնած ալկոհոլի որակը, նաև ցանկացած այլ մթերքի, հատկապես՝ տոների նախաշեմին: