23/12/2019 19:45
Կավանին համաձայնեցրել է «Աթլետիկոյի» հետ եռամյա պայմանագիրը
ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանին մոտ է «Աթլետիկոյին» միանալուն, հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի կայքը:
Իսպանական ակումբն արդեն պայմանավորվել է 32-ամյա ուրուգվայցու հետ՝ 3 տարի ժամկետով պայմանագրի շուրջ: Սակայն գործարքի ավարտից առաջ «Աոլետիկոն» պետք է վաճառի որոշ խաղացողների, որպեսզի չգերազանցի աշխատավարձի սահմանագիծը:
Նաև ակումբները դեռ չեն պայմանավորվել հունվարին Կավանիի տեղափոխության պայմանների շուրջ, չնայած այն բանին, որ փարիզցիների հետ հարձակվողի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2020 թվականի հունիսը:
Կավանին 2013 թվականից հանդես էր գալիս ՊՍԺ-ի կազմում: