23/12/2019 13:25
ՀՖՖ նախագահի թեկնածու Թովմաս Գրիգորյանի խոսափողը չեն միացրել (Տեսանյութ)
Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, ՀՖՖ-ում մեկնարկել է արտահերթ ժողովը։ ՀՖՖ նախագահի թեկնածու Թովմաս Գրիգորյանը մոտեցավ բարձրախոսին և ինչ-որ հայտարարություն արեց, սակայն նրա բարձրախոսը չէին միացնում։
Լրագրողների համար լսելի չեղավ, թե ինչի մասին էր խոսում Գրիգորյանը։ ՀՖՖ աշխատակից Արթուր Ազարյանը հայտարարեց, թե ով կփորձի խոչընդոտել ժողովի ընթացքին, անվտանգությանը կհորդորեն դուրս հրավիրել այդ անձին։
Ավելի վաղ հաղորդել էինք նաև, որ ՀՖՖ-ում խոչընդոտում են լրագրողների աշխատանքը: