23/12/2019 17:38
Առաջին հերթին ֆուտբոլային ընտանիքի գաղափարը պիտի ստեղծենք. Սուրեն Աբրահամյան
ՀՖՖ գործկոմի անդամ Սուրեն Աբրահամյանը ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններից հետո կոչ արեց վերանալ անձերից, երբ խոսքը ֆուտբոլի մասին է:
«Ով ուզում ա լինի, բոլոր դեպքերում` անփորձանք լինի, որտև վերջին հաշվով այստեղ եկեք անձերից անցնեք, խոսքը ֆուտբոլի մասին է: Այս բազմաչարչար ժողովուրդը պիտի կարողանա ուրախանալ: Իմ մոտեցումը հետևյալն է՝ ֆուտբոլի զարգացման ինչ կարգի մոդել էլ լինի, եթե դա մեր հոգեկերտվածքի մեջով չի անցնելու, մեր հողի ու ջրին համահունչ չի լինելու, սաղմնային վիճակում վերանալու է: Ըստ իս՝ մենք առաջին հերթին ֆուտբոլային ընտանիքի գաղափարը պիտի ստեղծենք», - ասաց Աբրահամյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում:
Aysor.am-ի հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում ՀՖՖ նորընտիր նախագահի հասցեին հնչող այն քննադատություններին, որ վերջին կոչ էր արել չծառայել բանակում, հետևաբար, ինչպես կարո՞ղ է նվիրյալ լինել, Աբրահամյանն ասաց.
«Էդ իրեն հարցրեք, իրեն նշանակողներին»:
Հարցին՝ ինչո՞ւ իր թեկնածությունը առաջադված չէր՝ Աբրահամյանը պատասխանեց.
«Խելոք լինեի՝ կդնեի, բայց չդրեցի»:
Հիշեցնենք՝ այսօր ՀՖՖ նախագահի պաշտոնում ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը: