24/12/2019 12:58
Ծրագրվում է առաջիկա տարիներին զարգացնել 102-րդ ռազմաբազայի ենթակառուցվածքները. Սերգեյ Կոպիրկին
Ծրագրվում է առաջիկա տարիներին զարգացնել ռուսական 102-րդ ռազմաբազայի ենթակառուցվածքները, տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
«Այս տարի քայլեր են ձեռնարկվել, որպեսզի ռուսական 102-րդ ռազմաբազայի ռազմական պատրաստվածության մակարդակը բարձրացվի: Այստեղ լուրջ արդյունքների ենք հասել: Կան ծրագրեր՝ երկու անգամ ավելացնել ռազմաբազայի մարտական պոտենցիալը: Ծրագրվում է նաև առաջիկա տարիներին զարգացնել ռազմաբազայի ենթակառուցվածքները, այդ թվում՝ նաև սոցիալական», - նշեց դեսպանը:
Կոպիրկինի խոսքով՝ ռազմաբազայի ենթակառուցվածքների զարգացման արդյունքում կստեղծվեն նոր աշխատատեղեր, որոնցում ներգրավված կլինեն նաև հայ կապալառուներ:
«Ուզում եմ ընդգծել, որ համապատասխան աշխատանքներ կիրականացնեն նաև հայ կապալառուները, ինչը նոր աշախատատեղ, նոր ֆինանսական միջոցների առկայություն է ենթադրում», - նշեց Կոպիրկինը՝ ընդգծելով, որ այսպիսով՝ ռուսական ռազմաբազան ոչ միայն կնպաստի երկկողմանիի ռազմատեխնիկական համագործակցությանն, այլ իրական ազդեցություն կունենա սոցիալական ոլորտի վրա: