24/12/2019 14:57
Պետք է ֆուտբոլն ու, ընդհանրապես, սպորտն ապաքաղաքականացնելու խնդիր դնել. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել էր ՀՖՖ նորընտիր նախագահ Արմեն Մելիքբեկյանին։
Նիկոլ Փաշինյանն ասաց, թե պետք է ֆուտբոլն ու, ընդհանրապես, սպորտն ապաքաղաքականացնելու խնդիր դնել։
«Դա, ես կարծում եմ, որ մեր հաջորդ մեծ խնդիրներից մեկն է, որովհետև շատ դեպքերում փորձ է արվում սպորտը ծառայեցնել ինչ-որ խմբերի, ուժերի, անհատների, կոնկրետ քաղաքական ամբիցիաների ու տարբեր ամբիցիաների։ Չի կարելի թույլ տալ, որ պետության ու երկրի առաջ մեծ ծառայություն ունեցող մարզիկները դառնան ֆոն ինչ-որ խմբերի կամ անհատների ինքնագովազդի կամ քաղաքական ինչ-որ պրոցեսների համար», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նշեց, թե ՀՖՖ նոր նախագահի ուսերին շատ կարևոր առաքելություն է դրված և ֆուտբոլի զարգացումը ՀՀ կառավարության համար ռազմավարական նշանակություն ունի։
Մանրամասն՝ տեսանյութում։