24/12/2019 13:31
Գալինա Վոլչեկը Մոսկվայում հոսպիտալացվել է ծանր վիճակում
Թատերական ռեժիսոր Գալինա Վոլչեկը Մոսկվայում հոսպիտալացվել է ծանր վիճակում, հայտնել է Baza հրատարակությունը:
Ըստ աղբյուրի՝ նրան հիվանդանոց են տեղափոխել երկուշաբթի երեկոյան շտապ օգնության ավտոմեքենայով: Նախնական տվյալով՝ 86-ամյա Վոլչեկի մոտ սրտի խնդիրներ են: Այժմ նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Telegram-ի Mash ալիքն իր հերթին հայտնել է, որ ռեժիսորն ընկել է կոմայի մեջ:
Գալինա Վոլչեկը 1971 թվականին դարձել է «Սովրեմեննիկ» թատրոնի ռեժիսոր, իսկ այնուհետև դրա գեղարվեստական ղեկավար: Խաղացել է այնպիսի կինոնկարներում, ինչպիսիք են «Դոն Կիխոտ», «Զգուշացիր ավտոմեքենայից» և «Աշնանային մարաթոն» ֆիլմերը: