24/12/2019 16:08
Զոհված ազատմարտիկների մայրերը սպառնում են արգելել իշխանության ներկայացուցիչների մուտքը Եռաբլուր պանթեոն (Տեսանյութ)
Զոհված ազատամարտիկների մայրեր Լաուրա Գևորգյանը և Լուսաբեր Հակոբյանը խիստ վիրավորված են կառավարության անտարբեր վերաբերմունքից և պահանջում են արժանի ուշադրություն դարձնել և լուծել իրենց առջև ծառացած սոցիալական բազմաթիվ խնդիրները։
Սևազգեստ մայրերը գործադիրի ղեկավարից ակնկալում են աջակցություն, որը, նրանց խոսքով, մինչ այս պահն այդպես էլ չկա։
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում տարեց կանայք հայտարարեցին, որ եթե շարունակեն իշխանության կողմից արհամարհված ու անտեսված մնալ, պատրաստ են ընդհուպ հիշատակի օրերին թույլ չտալ իշխանության ներկայացուցիչներին մուտք գործել Եռաբլուր պանթեոն, ուր ննջում են իրենց որդիները։
Մանրամասները՝ տեսանյութում