24/12/2019 19:08
ԱՄՆ-ն Ինջիրլիքի ավիաբազայում մինչև 2024 թվականի վերջը ժամկետով աշխատանքների պարտավորագիր է կնքել
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը Թուրքիայի մի շարք ընկերությունների հետ կնքել է մինչև 2024 թվականի վերջն Ինջիրլիքի ավիաբազայում (Ադանայի նահանգ, Թուրքիա) 95 միլիոն դոլար ընդհանուր գումարի շինարարական աշխատանքների կատարման պարտավորագիր, հայտնում է Պենտագոնի մամուլի ծառայությունը:
«Թուրքիայի ութ շինարարական ընկերությունների տրվել է Թուրքիայում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ավիաբազայում ռազմական ենթակառուցվածքի ընդհանուր նշանակության տարրերի կառուցման նախագծային և շինարարական աշխատանքների կատարման՝ 95 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ պարտավորագիր: Աշխատանքները կավարտվեն մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը», - ասված է պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:
Ինջիրլիքի ավիաբազայում ներկայում ծավալված Է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի 39-րդ ավիացիոն թևը: