24/12/2019 09:56
«Իրատես». Իշխանություններն ամեն ինչ անում են, որ Արթուր Վանեցյանը չակտիվանա
«Իրատես» թերթը գրում է. «Իշխանություններն աշխատում են ամեն ինչ անել, որ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը չակտիվանա, «Օվերտոնի պատուհաններից» զանազան կարծիքներ են դուրս նետում. այն է` Փաշինյանն ու Վանեցյանը պայմանավորված են խաղում, որ Ռուսաստանին ահավոր դուր չեն գալիս Վանեցյանի «խաղերը», քանզի ազգային անվտանգության նախկին պետի քաղաքականությամբ զբաղվելը գաղտնի նոնսենս է:
Իշխանությունները թերևս մոռանում են Վլադիմիր Պուտինի և Սերժ Սարգսյանի «դեպքերը». Պուտինը եղել է անվտանգության «կարկառուն» աշխատակից, իսկ Սերժ Սարգսյանը, «և դարից երկար», ԱԱԾ նախարար: Ի դեպ, որքան էլ պարադոքսալ` Սերժ Սարգսյանը ևս ունի «Հայրենիք» անվամբ հասարակական կազմակերպություն, որը, ի տարբերություն Վանեցյանի ստեղծած համանուն հասարակական կազմակերպության, ռազմահայրենասիրական է և ցայսօր էլ նյութական մեծ օժանդակություն է ցուցաբերում պաշտպանության նախարարությանը` լուրջ «դոնորների» միջոցներով»: