24/12/2019 19:14
Չինաստանում մահապատժի են ենթարկել բարը հրկիզած անձին
Երեքշաբթի օրը Չինաստանում մահապատժի է ենթարկվել այն մարդը, որը մեղավոր էր ճանաչվել 2018 թվականին Ինդե քաղաքում (Գուանդունի հարավային նահանգ) կարաոկե-բարը միտումնավոր հրկիզելու համար:
Ինչպես հայտնել է «Փենպայ» լրատվական ռեսուրսը, համապատասխան դատավճիռը հաստատվել էր ՉԺՀ-ի Գերագույն ժողովրդական դատարանի կողմից, այն ի կատար ածելու վերաբերյալ կարգադրությունը տրվել է երեքշաբթի առավոտյան Ցինյուան քաղաքի (Գուանդունի նահանգ) Միջին ատյանի ժողովրդական դատարանի կողմից:
Միջադեպը տեղի է ունեցել անցյալ տարվա ապրիլի 24-ի գիշերը Ինդեի Չայուան փողոցի վրա գտնվող կարաոկե-բարում: Բարի մուտքի մոտ մեկ այլ մարդու հետ տեղի ունեցած խոսքակռվից հետո տղամարդը հաստատության մուտքը փակել է մերձակայքում կայանված մոպեդներով և հրկիզել դրանք:
Կրակն արագորեն տարածվել է ոչ մեծ կարաոկե-բար, որը միայն մեկ ելք ուներ: Բոլոր զոհերը գտնվում էին զվարճանքի հաստատության երկրորդ և երրորդ հարկերում և խեղդվել են շմոլ գազից, որը հարկաբաժիններում կուտակվել էր այրման ընթացքում: Ողբերգության հետևանքով18 մարդ է զոհվել, հաստատության ևս մեկ այցելու լրջորեն տուժել է: