24/12/2019 12:41
ՀՀ-ն շարունակում է մնալ ՌԴ կարևորագույն և հուսալի գործընկերը, որի վրա միշտ կարելի է հույս դնել դժվար պահերին. Կոպիրկին
Այս տարին կարևորվեց երկկողմանի հարաբերությունների շատ ինտեսնիվ զարգացմամբ, տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Նա նկատեց, որ տարվա ընթացքում մի շարք կարևոր այցեր են կատավել, ՀՀ են այցելել ՌԴ նախագահն ու վարչապետը, մի շարք նախարարներ:
«Սա փաստում է, որ մենք քննարկելու հարցեր ունենք, մեր հարաբերությունները տարբեր ոլորտներում են զարգանում: Մեզ միավորում են մի շարք կարևոր ընդհանուր հետաքրքրություններ: Երկու կողմից կա քաղաքական կամք՝ պահելու և բարձրացնելու մեր գործընկերային հարաբերությունները», - ասաց նա:
Կոպիրկինը նաև ընդգծեց, որ ՌԴ-ն բարձր է գնահատում ՀՀ նախագահության տարին ԵԱՏՄ-ում:
«Մենք բարձր ենք գնահատում նաև այն փոխհարաբերությունները, որոնք մեր երկրները իրականացնում են միջազգային կառույցներում», - ասաց դեսպանը՝ նկատելով, որ նման կառույցներում ՌԴ-ի համար կարևոր հարցերի քվեարկությունների արդյունքները ցույց են տալիս, որ ՀՀ-ն շարունակում է մնալ ՌԴ կարևորագույն և հուսալի գործընկերը, որի վրա միշտ կարելի է հույս դնել դժվար պահերին: