24/12/2019 11:19
Բրազիլիայի նախագահը հոսպիտալացվել է
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն պաշտոնական նստավայրում՝ Ալվորադի պալատում, ընկնելուց երկուշաբթի երեկոյան հոսպիտալացվել է հետո, ասված է պետության ղեկավարի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ:
«Նրան զննել է նախագահի վարչակազմի բժշկական բրիգադը, ինչից հետո տեղափոխել նրան են զինվորական հոսպիտալ»,- նշել Է մամուլի ծառայությունը:
Ինչպես ճշտվում է, բժշկական հիմնարկությունում կատարել են նրա գլխուղեղի համակարգչային շերտագրություն: «Փոփոխություններ չեն հայտնաբերվել»,- ասված է փաստաթղթում: Բոլսոնարուն վեցից մինչև 12 ժամ կանցկացնի ստացիոնարում՝ բժիշկների հսկողության ներքո: