24/12/2019 18:53
Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվել են աջակցել Լիբիայում կարգավորման գործընթացին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում տեղի են ունեցել Լիբիայի վերաբերյալ ռուս-թուրքական փորձագիտական խորհրդակցություններ, կողմերը պայմանավորվել են նպաստել երկրում ճգնաժամի շուտափույթ լուծմանը, ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում:
«Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակությունը ղեկավարում էր Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրներում Ռուսաստանի Դաշնության Նախագահի հատուկ ներկայացուցիչը, Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Բոգդանովը, իսկ թուրքականը ղեկավարում էր Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Սեդաթ Օնալը: Կարծիքների փոխանակումից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները լիբիական խնդիրների շուրջ, այդ թվում՝ այս երկրում ճգնաժամի արագ կարգավորմանը հնարավոր օգնության տրամադրման վերաբերյալ», - ասված է Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրության մեջ: