24/12/2019 16:20
«Ծիծաղելի է ուղղակի». ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանն ազատ արձակվեց
ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանն ազատ է արձակվել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնից։
Ափոյանը լրագորղների հետ զրույցում ասաց, թե իրեն բերման ենթարկելը համարում է վիրավորական վարքագիծ։
«Ուսանողական խորհրդի նախագահին չպետք է այդպես բերման ենթարկեին, դա վիրավորական վարքագիծ էր, հատկապես, այն պարագայում, երբ ես ասում եմ՝ կգամ։ Ծիծաղելի է ուղղակի, կանչում են, որովհետև ուսխորհրդի նախագա՞հ եմ, այսինքն՝ եթե ոլորտի հետ կապ ունեմ, ուրեմն որպես վկա պե՞տք է գնամ», - ասաց նա։
Ափոյանն ասաց, որ բերման ենթարկելու օրինականությունը վիճարկելու են։
Նա այսօր ԵՊՀ-ից բերման էր ենթարկվել Ոստիկանության բաժին։
Դավիթ Ափոյանին բերման էին ենթարկել դեկտեմբերի 20-ին Երևանում հնչած կրակոցների պատճառով։
Այդ օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում, ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Ալեք Մանուկյան փողոցի 1 հասցեում՝ Երևանի պետական համալսարանի բակում, վիճաբանություն է տեղի ունեցել և հնչել կրակոցներ: