24/12/2019 13:10
ԼՂ համակարտության կարգավորումը եղել և մնում ՌԴ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը. Դեսպան
ԼՂ հակամարտությունը շարունակում է գտնվել ՌԴ բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում, տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
«ԼՂ համակարտության կարգավորումը եղել և մնում ՌԴ բարձրագույն ղեկավարության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը: Ռուսաստանը միջնորդ է, որը փորձում է հասնել նրան, որ հակամարտությունը լուծվի քաղաքական խաղաղ ճանապարհով՝ կողմերի համար ընդունելի լուծումներով: Նման կերպ կշարունակենք գործել նաև ապագայում», - ասաց դեսպանը: