24/12/2019 17:55
Մեծ Բրիտանիայում փոստատարը մահացել է Ամանորի նամակներն առաքելու հոգնածությունից
Անգլիայի հարավ-արևելքում գտնվող Էսեքս կոմսության փոստատարը մահացել է հոգնածությունից՝ նամակներ և Ամանորի նվերներ առաքելով, հայտնում է «Daily Star»-ը:
Նշվում է, որ 42-ամյա Փոլ Քրաշը որպես վարորդ է աշխատել փոստային ընկերությունում: Սուրբ Ծննդյան նախօրեին, նամակների և ծանրոցների քանակը, որոնք անհրաժեշտ է ամեն օր առաքել, ավելացել է 100-ից՝ հասնելով 240-ի: Այս ռեժիմում տղամարդը ստիպված էր աշխատել մի քանի շաբաթ:
Մի օր փոստատարը տասներկու ժամ աշխատանքային օրվանից հետո վերադարձել է գրասենյակ և դժգոհել վատ ինքնազգացողույունից: Մեկ ժամից պակաս ժամանակահատվածում նա սրտի կաթված է ստացել և մահացել: