24/12/2019 15:54
Ավստրալիայում մոտ 20 մարդ է տուժել առևտրի կենտրոնում նվերներ բաժանելիս
Ավստրալիայում մոտ 20 մարդ է տուժել Սիդնեյի առևտրի կենտրոններից մեկում նվերների նախատոնական բաժանման ժամանակ սկսված հրմշտոցից, հայտնել է «9News» հեռուստաալիքը:
Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի լույս 24-ի գիշերը «Westfield Parramatta» առևտրի կենտրոնում: Հրմշտոցն սկսվել է այն բանից հետո, երբ շենքի առաստաղից սկսել են իջնել օդապարիկներ, որոնց ներսում ընծայական քարտեր և այլ նվերներ են եղել:
ABC հեռուստաալիքի տվյալով՝ միջոցառմանը հավաքվել էր մի քանի հարյուր մարդ: Խաղարկության սկսվելուց հետո մարդիկ սուրացել են նվերների հետևից՝ գետին տապալելով միմյանց: Ստացած վնավածքների պատճառով հինգ հոգու տեղափոխել են հիվանդանոց, ևս 12-ին օգնություն են ցույց տվել տեղում:
«Դա ինչ-որ խելագարություն է», - հայտարարել է առևտրի կենտրոնի այցելուներից մեկը:
«Վիթխարի ամբոխ, երիտասարդներ և տարեցներ: Կարծում եմ՝ դրանցում ոչ մեծ գումարի շնորհագրեր էին: Հնարավոր է 5 կամ 10 դոլար», - ավելացրել է նա։