25/12/2019 15:42
Նախագահի աշխատակազմում այս տարի շուրջ 300 հազար ԱՄՆ դոլարի պարգևավճար են ստացել
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմը 2019 թվականի ընթացքում յուրաքանչյուր եռամսյակ պարգևավճար է ստացել:
Аysor.am-ի հարցմանն ի պատասխան նախագահականից հայտնել են, որ 2019 թ. դեկտեմբերի 18-ի դրությամբ վճարված պարգևատրումները կազմել են 142 միլիոն 360 հազար ՀՀ դրամ՝ շուրջ 300 հազար ԱՄՆ դոլար:
Դեկտեմբերի 18-ի դրությամբ նախագահականն արդեն ամբողջովին սպառել է ՀՀ նախագահի և նրան ուղեկցող պատվիրակությունների գործուղման համար պետբյուջեից հատկացված 125 միլիոն դրամը՝ շուրջ 260 հազար ԱՄՆ դոլար: