25/12/2019 13:14
2020 թ. հունվարից Հայաստանի և Արցախի միջև կնվազեն ռոումինգի սակագները. Գարեգին Բաղրամյան
2019 թվականի սեպտեմբերին Հայաստանի և Արցախի Հանրապետությունների հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովների ստորագրված հուշագրի արդյունքում 2020 հունվարի 1-ից վեց ամսվա պարբերականությամբ կնվազեն շարժական հեռախոսակապի ռոումինգի սակագները։
«Ելքային զանգերի սակագները կնվազեն 25 տոկոսով և մինչև 2021 թվականն այդ նվազումը կկազմի 30 տոկոս։ Մուտքային զանգերի սակագները 2020 թվականի հունվարի 1-ից կնվազեն շուրջ 40 տոկոսով և 2021 թվականի հունվարի դրությամբ կկազմեն 45 տոկոս։ Նվազումը լինելու է պարբերական», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը։
Նրա փոխանցմամբ՝ 50 տոկոսով կնվազի տվյալների փոխանցման և ինտերնետ հասանելիության սակագինը, 2021 թվականի հունվարի 1-ից արդեն այդ նվազումը կկազմի 65 տոկոս։ Sms-հաղորդագրությունների գինը կնվազի շուրջ 65 տոկոսով, 2021 թվականի հունվարի 1-ից կլինի 75 տոկոս նվազեցում։