25/12/2019 15:15
Ինձ հայտնի չէ, որ կուսակցություն ստեղծելու նախագիծ է քննարկվում ու դրան բանտից մասնակցում է Ռոբերտ Քոչարյանը. Վիկտոր Սողոմոնյան (Տեսանյութ)
Ինձ հայտնի չէ, որ կուսակացություն ստեղծելու որևէ նախագիծ քննարկվում է, լրագրողների հետ ճեպազրույցում՝ պատասխանելով Aysor.am-ի թղթակից հարցին, թե արդյոք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է կուսակցություն ստեղծել, ասաց Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողմոնյանը:
«Այս պահին կուսակցություն ստեղծելու նախագիծ, որը դրված կլինի քննարկման, չկա: Պարզ է, որ քաղաքական կյանքին մասնակցելու հիմնական ձևերից մեկը քաղաքական միավորն է: Այսօրվա աշխարհում բազմաթիվ ձևեր կան, բայց կուսակցություն ստեղծել ու դրանով մասնակցել քաղաքական կյանքին, շատ տրամաբանական քայլ կլինի: Չբացառելով նման քայլի հավանականությունը՝ այս պահին համենայն դեպս, ինձ հայտնի չէ, որ կուսակացություն ստեղծելու որևէ նախագիծ քննարկվում է և այդ քննարկումներին բանտից մասնակցում է Ռոբերտ Քոչարյանը», - նշեց նա: