25/12/2019 12:50
Աստված սիրում է բոլորին, նույնիսկ մարդկանցից ամենավատերին. Հռոմի պապը Վատիկանում ամանորի պատարագ է մատուցել
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում ավանդական Սուրբծննդյան պատարագի ընթացքում ասել է, որ Աստված սիրում է բոլորին, նույնիսկ մարդկանցից վատթարագույններին:
«Դուք կարող էիք մոլորվել, կարող էիք խորապես սխալ վարվել, բայց Տերը շարունակում է ձեզ սիրել», - ասել է քահանայապետը:
Շատերը ենթադրում են, որ այդպես նա դիմել է հոգևորականներին, որոնք ներգրավված են եղել սեռական ոտնձգությունների սկանդալում և մեղադրվում են մանկապղծության համար:
Վատիկանում ավանդական գիշերային պատարագին հավաքվել էին հազարավոր հավատացյալներ: Բուն Սուրբ Ծնունդի օրը՝ դեկտեմբերի 25-ին, Ֆրանցիսկոսը հանդես կգա Urbi et Orbi («Հռոմին և աշխարհին») ավանդական ուղերձով: