25/12/2019 19:16
Ղրղզստանի նախագահն առաջին անգամ մեկնաբանել է Աթամբաևի հետ ունեցած կոնֆլիկտը
Ղրղզստանի նախագահ Սոոռնբայ Ժեենբեկովն առաջին անգամ մեկնաբանել է կոնֆլիկտն այդ պաշտոնում իր նախորդ՝ Ալմազբեկ Աթամբաևի հետ: Նրա խոսքը փոխանցել է Sputnik-Ղրղզստանը:
Ժեենբեկովը նշել է, որ պետության ղեկավարի պաշտոնն ստանձնելու պահից ինքը ոչ մի անգամ չի արձագանքել իր նախորդի հրապարակային դիտողություններին:
«Ինքներդ կտաք գնահատականը: Եղան երկրի բաժանման, իշխանության զավթման կոչեր»,- պատմել է նա:
Նրա խոսքով՝ ինքը մինչև վերջին պահը հույս ուներ, թե Աթամբաևը կդադարեցնի իր ընդդիմադիր գործունեությունը, բայց դրա փոխարեն վերջինս «անդունդ էր տանում բոլորին»:
Ղրղզստանի նախագահն ընգծել է, որ պետության նախկին ղեկավարի ապագան կորոշի դատարանը, և այդ հարցը գտնվում է իր իրավասությունց դուրս:
«Սահմանը, երբ մենք կարող էինք ամեն ինչ լուծել երկուսով, արդեն անցած է»,- ընդգծել է նա:
Ընդ որում Ժեենբեկովը հիշեցրել է, որ ավելի վաղ Աթամբաևը եղել է իր զինակիցը, ուստի ինքն անտարբեր չէ նրա ճակատագրի նկատմամբ, իսկ ստեղծված իրավիճակի պատճառով ինքը ծանր ապրումներ Է ունենում: