25/12/2019 19:53
Տեղի է ունեցել Սանտա Կլաուսի ջրային դահուկներով ավանդական ելույթը (Տեսանյութ)
Վաշինգտոնի մերձակայքում տեղի է ունեցել Սանտա Կլաուսի ջրային դահուկներով ավանդական ելույթը:
Պոտոմակ գետի վրա կես ժամ տևած ներկայացումը տեղի է ունեցել Ալեքսանդրիա քաղաքի պատմական շրջանի գետափին: Նրան տեսնելու համար հավաքվել էին երեխաների հետ հարյուրավոր մարդիկ:
Նրանց աչքերի առաջ ալիքների վրայով անցել են ծննդյան հեքիաթների հերոսները՝ Գրինչը, փերիները, Սանտա Կլաուսի եղջերուները և ինքը՝ Սանտան: Նրանք լուրջ հնարքներ չեն ցուցադրել, միայն «փերիներից» մեկն է սալտո կատարել ստորջրյա թևով սերֆինգի տախտակով: Ամեն ինչ անցել է առանց միջադեպերի, եթե հաշվի չառնենք, որ «եղջերուներից» մեկը հավասարակշռությունը կորցրել և ջուրն է ընկել, որտեղ սպասել է օգնության հասնող նավակին: