25/12/2019 19:08
Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 900 փախստական
Անցած մեկ օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիա է վերադարձել ավելի քան 900 փախստական, այս մասին տեղեկացնում են փախստականների ընդունման և տեղաբաշխման կենտրոնից։
«Անցած օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 906 փախստական, այդ թվում՝ Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս» և «Թել-Քալահ» անցակետերով, 394 մարդ (118 կին, 201 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով, 512 մարդ (154 կին, 261 երեխա)», - ասված է հաղորդագրության մեջ: