25/12/2019 13:54
Բուրկինա Ֆասոյում գրոհայինների հարձակման հետևանքով զոհվել է 35 խաղաղ բնակիչ
Բուրկինա Ֆասոյի բանակը դիմադրություն է ցույց տվել երկրի հյուսիսում ահաբեկիչների գրոհին՝ վերացնելով 80 զինյալի: Մարտական գործողությունների ընթացքում զոհվել է քաղաքացիական 35 անձ և իրավապահ մարմինների յոթ աշխատակից, երեքշաբթի հաղորդել է Reuters- ը հղում անելով նախագահ Ռոք Մարկ Քրիստիան Կաբորեի հայտարարությանը:
Գործակալության տվյալ՝ առավոտյան մի խումբ ահաբեկիչներ հարձակվել են զինվորականների վրա՝ հյուսիսային Սում նահանգի Արբինդա քաղաքում: Բանակն ու ոստիկանությունը հետ են մղել հարձակումը: Մարտական գործողությունների հետևանքով զոհվել է 35 խաղաղ բնակիչ, չորս զինծառայող և երեք ոստիկան: Ոչնչացվել է 80 զինյալ: