25/12/2019 10:18
Կանադայի արևմտյան ափերի հոտ 6,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Կանադայի արևմտյան ափերի մոտ 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը (USGS):
Ըստ ճշտված տվյալի՝ երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 03.36-ին (Երևանի ժամանակով 07.36-ին): Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսի տարածքում, Կանադայի Պորտ Հարդի քաղաքային համայնքից 182 կմ դեպի արևմուտք: Օջախը 10 կիլոմետր խորության վրա էր
Ի սկզբանե ծառայությունից հայտնել էին, որ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6,2, իսկ երկրաշարժի օջախը ՝ մեկ կիլոմետր խորության վրա էր:
Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել: