25/12/2019 19:42
Բահամյան կղզիների իշխանությունները մտադիր են լեգալացնել մարիխուանայի օգտագործումը
Բահամյան կղզիների կառավարությունը դիտարկում է օրենսդրությունում փոփոխություններ կատարելու հնարավորությունը՝ ուղղված մարիխուանայի օգտագործման ապաքրեականացմանը բժշկական ու ռեկրեացիոն նպատակներով, հայտնում է «RJR News» պորտալը:
Առաջարկվում է թույլ տալ քաղաքացիներին կանեփ օգտագործել բժշկական նպատակներով 18 տարեկանից և ռեկրեացիոն նպատակներով՝ 21 տարեկանից։
Հարցի վերաբերյալ հանրային կարծիքի ուսումնասիրման համար երկրի ղեկավարությունը հանրային խորհրդակցություններ և հարցումներ է անցկացնում։